Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ակամա համեմատեցի մեզ և նրանց, ու՞… չհպարտացա մեր քաղաքակիրթ էությամբ

Ակամա համեմատեցի մեզ և նրանց, ու՞… չհպարտացա մեր քաղաքակիրթ էությամբ
27.09.2023 | 10:01

Այնուամենայնիվ մեր և թուրքի միջև էվոլյուցիոն տարբերակման մղոնաչափ տարբերություն կա: Մենք վաղուց մոռացել ենք նախամարդու արյունոտ նախճիրը՝ հակառակորդի կոկորդը կտրելը, իսկ թուրքն իր վայելքի գագաթնակետը շարունակում է տեսնել պարտված թշնամուն մորթելու մեջ:

Մի աննշան, բայց խոսուն փաստ: Մեր որդան կարմիր ներկի ստացման գործընթացի կարևորագույն օղակներից մեկը որդի մեռուկացման պահն էր: Որդը պիտի հավաքեին, սպանեին (մեռուկավնեին), չորացներին, ճարպազերծեին, փոշի դարձնեին, ապա ինչ-ինչ բաղադրիչների հավելումուվ հեղուկ ներկ ստսնային: Եվ ահա այդ մեռուկացման հարցն այնքան կարևոր էր (Աստծո ստեղծածի սպանության մեղքը պետք էր քավել), որ եկեղեցին հատուկ կոնդակով մաքրքգործում է այն:

Իսկ թուրքերի մեջ դաժանությունը հովանավորվում էր հասարակ մահկանացուից, մինչև իմամ, մինչև դիվան:

Հայտնի մի դեպք հիշեցնեմ:

Նախորդ դարասկզբին Պոլսո փողոցների անվտանգության նկատառումով քաղաքագլխի հրամանով հվաքեցին բոլոր թափառական շներին և նավերով տեղափոխեցին լերկ, անբնակ մի կզղի, առանց ջրի, առանց ուտելիքի: Սոված, ծարավ հարյուրավոր շները դանդաղ մահվան էին դատապարտված: Սատկող շների ահազդու կաղկանձը տարածվում է ծովի վրա: Մոտակայքով անցնող նավերի կապիտանները երկար ժամանակ ստիպված էին փոխել նավի երթուղին:

Սա է թուրքը, նրա բնազդները նախամարդուց քիչ են հեռացել: Ակամա ես համեմատեցի մեզ և նրանց, և, չգիտեմ ինչու, չհպարտացա մեր քաղաքակիրթ էությամբ...

Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2117

Մեկնաբանություններ